Հայաստանում այլևս չկան այնպիսի մարզեր կամ շրջաններ, որոնց համար մեր ինժեներների թիմը չնախագծի ճանապարհներ և փողոցներ, ընդհուպ մինչև երկիրը մեկ ամբողջականության մեջ իրար կապող մայրուղիների նախագծում։
Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհը չորս գոտիով քաղաքային մայրուղի է՝ բաժանված խաչմերուկներով՝ շարունակական երթևեկության հոսքով և լուսավորությամբ։
Արշակունյաց պողոտա - ճանապարհի վերջնական հատվածի վերակառուցում և ընդլայնում
Արտաշատի խճուղի - վերակառուցում և ընդլայնում
Շիրակի փողոցի ընդլայնում
Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհի կառուցում
Բաբաջանյան-Աշտարակ ավտոճանապարհի կառուցում
«Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն, որպես ենթախորհրդատու, իրականացրել է բոլոր անհրաժեշտ ոլորտային ուսումնասիրությունները, ներառյալ տեղագրական, երկրաբանական, տրանսպորտային և ինժեներական հետազննումները նախագծային ճանապարհների և հարակից տարածքների երկայնքով:
«Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն ավարտել է ճանապարհների վերը նշված հատվածների մանրամասն նախագծումը, ներառյալ ճանապարհի ողջ երկարությամբ լուսադիոդային լամպերով փողոցների լուսավորությունը, ինչպես նաև առանձին երթևեկությամբ 8 խամերուկ:
Արշակունյաց պողոտայի առաջին հատվածի շինարարությունն ավարտվել է 2015 թվականին և ներկայումս գտնվում է վերանորոգման փուլում։ Ճանապարհի այս հատվածում պողոտայի երկու կողմերն ապահովված էին փողոցների լուսավորության սյուներով։
Մեր ընկերությունը ճանապարհաշինության շուկայում է ավելի քան 60 տարի, և այս ամբողջ ընթացքում նախագծումը հանդիսանում է մեր հիմնական ծառայություններից մեկը: Հայաստանում չկան մարզեր կամ շրջաններ, որոնց համար մեր ինժեներական թիմը չի իրականացրել ճանապարհների և փողոցների նախագծեր, ինչպես նաև կարիք չկա նշելու ամբողջ երկիրը իրար կապող մայրուղիների մասին (օրինակ՝ Հյուսիս-Հարավ մայրուղին):
Մենք անընդհատ կատարելագործվում ենք և զարգացնում մեր մասնագիտական գործունեությունը. Օրինակ, նախագծերի հեղինակային հսկողության ժամանակ մեր թիմը նշումներ է կատարում բոլոր ստացված մեկնաբանությունների վերաբերյալ, և հետագա նախագծերում հաշվի է առնում ստացված տեղեկատվությունը: Բացի այդ, մեր ինժեներները կանոնավոր կերպով հետևում են ճանապարհաշինության ոլորտում տեխնոլոգիական փոփոխություններին, մեթոդաբանություններին, նոր զարգացումներին և «նոու-հաու» մոտեցմանը, ինչպես նաև կիրառում դրանք նախագծերում: Սա թույլ է տալիս մեզ պատվիրատուին հնարավորություն ընձեռել կառուցել ավելի անվտանգ, դիմացկուն, ավելի մատչելի և, միևնույն ժամանակ, ավելի որակյալ ճանապարհներ, փողոցներ և տրանսպորտային կառույցներ: