Ճաննախագիծ ինստիտուտի հաջողությունը բոլոր աշխատակիցների վաստակն է: Առանց նրանց փորձի և խորը փորձագիտական գիտելիքների, մեր ընկերությունը չէր դառնա ճանապարհատրանսպորտային ոլորտի առաջատարը Հայաստանում։
Ճաննախագիծ ինստիտուտն ունի իր կադրերի դարբնոցը. դա մեր օժանդակ բաժինն է: Այստեղ աշխատում են երիտասարդ ինժեներներ, որոնք նոր են սկսում իրենց կարիերան: Նրանք արժեքավոր փորձ են ձեռք բերում և օգնում այլ բաժիններին կատարել տարբեր առաջադրանքներ:
Օժանդակ բաժնի աշխատանքը, թեև ընկերությունում հիմնականը չէ, բայց առանց դրա արդեն անհնար է պատկերացնել մեր ընկերությունը, և հենց այս երիտասարդ տղաներն ու աղջիկներն են մեծապես ազդում նախագծերի հաջող իրականացման վրա։
Այս բաժնի աշխատակիցները զբաղվում են տարբեր տեսակի աշխատանքներով՝ ստեղծում են էսքիզներ և գծագրեր, պատրաստում փաստաթղթեր, վերլուծում նախագծեր և կատարում են այլ աշխատանքներ։ Այստեղ երիտասարդ մասնագետները սովորում են գործնականում կիրառել համալսարանում ձեռք բերված տեսական գիտելիքները, ինչպես նաև ձեռք են բերում նոր հմտություններ։ Ապագա ինժեներները սերտորեն համագործակցում են ընկերության այլ բաժինների հետ՝ ինչը թույլ է տալիս նրանց ձեռք բերել արժեքավոր փորձ և գիտելիքներ ճանապարհաշինության տարբեր ոլորտներում, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների լայն շրջանակ, որոնք օգտակար կլինեն նրանց կարիերայի աճի համար:
Մեր ընկերությունը ճանապարհաշինության շուկայում է ավելի քան 60 տարի, և այս ամբողջ ընթացքում նախագծումը հանդիսանում է մեր հիմնական ծառայություններից մեկը: Հայաստանում չկան մարզեր կամ շրջաններ, որոնց համար մեր ինժեներական թիմը չի իրականացրել ճանապարհների և փողոցների նախագծեր, ինչպես նաև կարիք չկա նշելու ամբողջ երկիրը իրար կապող մայրուղիների մասին (օրինակ՝ Հյուսիս-Հարավ մայրուղին):
Մենք անընդհատ կատարելագործվում ենք և զարգացնում մեր մասնագիտական գործունեությունը. Օրինակ, նախագծերի հեղինակային հսկողության ժամանակ մեր թիմը նշումներ է կատարում բոլոր ստացված մեկնաբանությունների վերաբերյալ, և հետագա նախագծերում հաշվի է առնում ստացված տեղեկատվությունը: Բացի այդ, մեր ինժեներները կանոնավոր կերպով հետևում են ճանապարհաշինության ոլորտում տեխնոլոգիական փոփոխություններին, մեթոդաբանություններին, նոր զարգացումներին և «նոու-հաու» մոտեցմանը, ինչպես նաև կիրառում դրանք նախագծերում: Սա թույլ է տալիս մեզ պատվիրատուին հնարավորություն ընձեռել կառուցել ավելի անվտանգ, դիմացկուն, ավելի մատչելի և, միևնույն ժամանակ, ավելի որակյալ ճանապարհներ, փողոցներ և տրանսպորտային կառույցներ:
10 MB