​Բացի այդ, մենք առաջարկում ենք մի շարք ուսուցողական ծրագրեր, որոնք կօգնեն մեր աշխատակիցներին ընդլայնել իրենց գիտելիքներն ու հմտությունները: Մենք անցկացնում ենք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թրեյնինգներ, սեմինարներ, դասընթացներ և վարպետության դասեր, որոնք թույլ են տալիս մեր աշխատակիցներին ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, կիրառել դրանք գործնականում և կատարելագործել իրենց հմտությունները: Արտաքին թրեյնինգները և դասընթացները թույլ են տալիս մեր աշխատակիցներին ձեռք բերել փորձ և գիտելիքներ նոր ոլորտներում, ինչպես նաև ծանոթանալ նախագծաշինարարության ոլորտում նոր միտումներին և նորարարություններին:

​Ամենաարժեքավոր փորձը գործնականում ձեռք բերված փորձն է։ 

​Ինչու՞ է Ճաննախագիծ ինստիտուտը իդեալական վայր ցանկացած մասնագետի համար: Քանի որ մենք աջակցում ենք աշխատակիցների զարգացմանը՝ տարբեր բարդության և մասշտաբների նախագծերին մասնակցելու հնարավորության միջոցով: Մեր նախագծերից շատերը նորարարական են, ինչը նշանակում է, որ ծրագրի թիմերի անդամները, անկախ իրենց տարիքից և փորձից, ոչ միայն հնարավորություն ունեն ձեռք բերել նոր գիտելիքներ և կիրառել դրանք գործնականում, այլ նաև բացահայտել իրենց ներուժն ու մասնագիտական տաղանդը՝ լուծելով բարդ խնդիրներ. 

​Մենք հավատում ենք, որ մեր առաջնորդությունը և վերապատրաստման համակարգը թույլ է տալիս մեր աշխատակիցներին հասնել իրենց կարիերայի նպատակներին: Մենք ակտիվորեն աջակցում ենք մեր աշխատակիցների կարիերայի աճին և նրանց հնարավորություն ենք տալիս առաջադիմելու իրենց կարիերայում: Մեր աշխատակիցները կարող են առաջխաղացումներ ստանալ և տեղափոխվել ավելի պատասխանատու պաշտոնների՝ ելնելով իրենց գիտելիքներից, հմտություններից և մասնագիտական ձեռքբերումներից: 

​Միացե՛ք մեր թիմին և համոզվեք ինքներդ: Մենք միշտ ուրախ ենք մեր ընկերությունում տեսնել նոր տաղանդավոր մասնագետների, ովքեր պատրաստ են մեզ հետ զարգանալ և հասնել հաջողությունների:

​Դիտեք բացված թափուր աշխատատեղերը Ճաննախագիծ ինստիտուտում

​Ինչու՞ նախագծման համար արժե ընտրել Ճաննախագիծ ինստիտուտին: 

​Մեր ընկերությունը ճանապարհաշինության շուկայում է ավելի քան 60 տարի, և այս ամբողջ ընթացքում նախագծումը հանդիսանում է մեր հիմնական ծառայություններից մեկը: Հայաստանում չկան մարզեր կամ շրջաններ, որոնց համար մեր ինժեներական թիմը չի իրականացրել ճանապարհների և փողոցների նախագծեր, ինչպես նաև կարիք չկա նշելու ամբողջ երկիրը իրար կապող մայրուղիների մասին (օրինակ՝ Հյուսիս-Հարավ մայրուղին): 

​Մենք անընդհատ կատարելագործվում ենք և զարգացնում մեր մասնագիտական գործունեությունը. Օրինակ, նախագծերի հեղինակային հսկողության ժամանակ մեր թիմը նշումներ է կատարում բոլոր ստացված մեկնաբանությունների վերաբերյալ, և հետագա նախագծերում հաշվի է առնում ստացված տեղեկատվությունը: Բացի այդ, մեր ինժեներները կանոնավոր կերպով հետևում են ճանապարհաշինության ոլորտում տեխնոլոգիական փոփոխություններին, մեթոդաբանություններին, նոր զարգացումներին և «նոու-հաու» մոտեցմանը, ինչպես նաև կիրառում դրանք նախագծերում: Սա թույլ է տալիս մեզ պատվիրատուին հնարավորություն ընձեռել կառուցել ավելի անվտանգ, դիմացկուն, ավելի մատչելի և, միևնույն ժամանակ, ավելի որակյալ ճանապարհներ, փողոցներ և տրանսպորտային կառույցներ: