​​Տեխնիկական անվտանգության պահպանման քաղաքականություն
​​Ընկերության քաղաքականությունը աշխատողների առողջության եվ տեխնիկական անվտագության պահպանման ոլորտում
​​Ընկերության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականություն
​​Որակի կառավարման քաղաքականությունը «Ճաննախագիծ» ինստիտուտում
​​«Ճաննախագիծ» ինստիտուտի սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը
​​Էթիկա և նորմերի պահպանում

​​Ցանկանում եմ աշխատել «Ճաննախագիծ» ինստիտուտում

​Ինչու՞ նախագծման համար արժե ընտրել Ճաննախագիծ ինստիտուտին: 

​Մեր ընկերությունը ճանապարհաշինության շուկայում է ավելի քան 60 տարի, և այս ամբողջ ընթացքում նախագծումը հանդիսանում է մեր հիմնական ծառայություններից մեկը: Հայաստանում չկան մարզեր կամ շրջաններ, որոնց համար մեր ինժեներական թիմը չի իրականացրել ճանապարհների և փողոցների նախագծեր, ինչպես նաև կարիք չկա նշելու ամբողջ երկիրը իրար կապող մայրուղիների մասին (օրինակ՝ Հյուսիս-Հարավ մայրուղին): 

​Մենք անընդհատ կատարելագործվում ենք և զարգացնում մեր մասնագիտական գործունեությունը. Օրինակ, նախագծերի հեղինակային հսկողության ժամանակ մեր թիմը նշումներ է կատարում բոլոր ստացված մեկնաբանությունների վերաբերյալ, և հետագա նախագծերում հաշվի է առնում ստացված տեղեկատվությունը: Բացի այդ, մեր ինժեներները կանոնավոր կերպով հետևում են ճանապարհաշինության ոլորտում տեխնոլոգիական փոփոխություններին, մեթոդաբանություններին, նոր զարգացումներին և գիտելիքներին, ինչպես նաև կիրառում դրանք նախագծերում: Սա թույլ է տալիս մեզ պատվիրատուին հնարավորություն ընձեռել կառուցել ավելի անվտանգ, դիմացկուն, ավելի մատչելի և, միևնույն ժամանակ, ավելի որակյալ ճանապարհներ, փողոցներ և տրանսպորտային կառույցներ: