ԵՐԿՐԱԲԱՆ

Вебсайт Ճաննախագիծ Ինստիտուտ ՍՊԸ

Պարտականություններ

Երկրաբանի աշխատանքային պարտականությունները ներառում են մի շարք կարեւոր եւ բազմակողմանի առաջադրանքներ.

• Իրականացնել ինժեներա-երկրաբանական ակնադիտական, գործիքային հետազոտություն եւ
վերլուծություն։
• Կազմել ինժեներա-երկրաբանական գծագրեր։
• Կազմել համապատասխան ինժեներա-երկրաբանական հաշվետվություններ եւ ներկայացնել անմիջական ղեկավարին։
• Իրականացնել գրունտների եւ շինարարական նյութերի նմուշառում։
• Իրականացնել գրունտների եւ շինարարական նյութերի լաբորատոր փորձարկումներ։
• Կազմել փորձարկումների արձանագրություններ։
• Սերտորեն համագործակցել Ընկերության ինժեներների եւ այլ մասնագետների հետ՝ աշխատանքները համակարգելու եւ ցանկացած խնդիր լուծելու համար։
• Աշխատանքները կատարել բոլոր պահանջներին եւ ստանդարտներին համապատասխան։
• Հետեւողական լինել նորարական միտումների, նոր նյութերի եւ տեխնոլոգիական առաջընթացների հանդեպ՝ փորձելով ներառել նորարարական լուծումները ակտուալ աշխատանքների մեջ։
• Ներկայացնել տեղեկություններ կատարած աշխատանքի վերաբերյալ՝ հանդես գալով առաջարկություններով։
• Կատարել պաշտոնից բխող՝ Ընկերության գործունեությանն առնչվող այլ գործառույթներ։

Պահանջներ

• Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում։
• Անհրաժեշտ է տիրապետել չափագրման եւ հետազոտության ստանդարնտներին ու մեթոդներին։
• Համակարգչային հմտություններ (GIS, ArcGIS, AutoCAD եւ այլն)
• MS Office իմացություն։
• Աշխատանքային փորձը եւ օտար լեզուների իմացությունը ցանկալի է։
• Ժամանակի արդյունավետ կառավարում, հաղորդակցման եւ ներկայացման գերազանց հմտություններ։
• Վերլուծական մտածողություն, մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողություն,
պատասխանատվության բարձր զգացում եւ թիմում աշխատելու ունակություն։

Для ответа на эту вакансию отправьте подробности по электронной почте vacancy@dorproject.am