​Մենք հասկանում ենք, որ ճանապարհային օբյեկտների նախագծման կարևորությունն իր կարևորությամբ համեմատելի է բուն ճանապարհի նախագծման հետ, քանի որ ճանապարհատրանսպորտային համակարգի բոլոր տարրերը փոխկապակցված են:

​Ճանապարհային օբյեկտների նախագծման ժամանակ մեր ինժեներները նախագծում միշտ ներառում են ինժեներական համակարգերի և կառույցների օպտիմալ տեղակայման ընտրություն: 

​Ինչու՞ նախագծման համար արժե ընտրել Ճաննախագիծ ինստիտուտին: 

​Մեր ընկերությունը ճանապարհաշինության շուկայում է ավելի քան 60 տարի, և այս ամբողջ ընթացքում նախագծումը հանդիսանում է մեր հիմնական ծառայություններից մեկը: Հայաստանում չկան մարզեր կամ շրջաններ, որոնց համար մեր ինժեներական թիմը չի իրականացրել ճանապարհների և փողոցների նախագծեր, ինչպես նաև կարիք չկա նշելու ամբողջ երկիրը իրար կապող մայրուղիների մասին (օրինակ՝ Հյուսիս-Հարավ մայրուղին): 

​Մենք անընդհատ կատարելագործվում ենք և զարգացնում մեր մասնագիտական գործունեությունը. Օրինակ, նախագծերի հեղինակային հսկողության ժամանակ մեր թիմը նշումներ է կատարում բոլոր ստացված մեկնաբանությունների վերաբերյալ, և հետագա նախագծերում հաշվի է առնում ստացված տեղեկատվությունը: Բացի այդ, մեր ինժեներները կանոնավոր կերպով հետևում են ճանապարհաշինության ոլորտում տեխնոլոգիական փոփոխություններին, մեթոդաբանություններին, նոր զարգացումներին և «նոու-հաու» մոտեցմանը, ինչպես նաև կիրառում դրանք նախագծերում: Սա թույլ է տալիս մեզ պատվիրատուին հնարավորություն ընձեռել կառուցել ավելի անվտանգ, դիմացկուն, ավելի մատչելի և, միևնույն ժամանակ, ավելի որակյալ ճանապարհներ, փողոցներ և տրանսպորտային կառույցներ:

​Իմացեք ավելին մեր նախագծման բաժնի մասին

​Նախագծման խորհրդատվության հարցում

    Thank you! Your message has been sent.
    Unable to send your message. Please fix errors then try again.