​Մեր ընկերության բնապահպանական քաղաքականությունը չափազանց կարևոր է: Բացի բնապահպանական օրենսդրության պարտադիր պահպանումից և բնապահպանական փորձաքննությունների կանոնավոր անցկացումից, մենք ձևավորել ենք ոլորտի հիմնական ուղղությունները, որտեղ առավելագույն ջանքեր ենք գործադրում:  

​Շրջակա միջավայրի և ռելիեֆի վրա ազդեցության նվազեցում

​Արդեն նախագծման նախապատրաստական աշխատանքների ժամանակ և բուն նախագծման ընթացքում մեր մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրի և ռելիեֆի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելուն: Նրանք հաշվի են առնում ռելիեֆի առանձնահատկությունները, փնտրում են օպտիմալ տեխնիկական լուծումներ, որոնք պահպանում են լանդշաֆտը և ռելիեֆը, ներդնում են այնպիսի նյութերի և տեխնոլոգիաների օգտագործումը, որոնք վնաս չեն պատճառում: Օրինակ՝ լեռնային շրջաններում ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքներ նախագծելիս մենք օգտագործում ենք տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս պահպանել բուսածածկույթը և չխաթարել լանջերի կայունությունը։ Նաև մենք միշտ հաշվի ենք առնում գետերի, լճերի և ջրային այլ ավազանների առկայությունը, որպեսզի չխախտենք նրանց էկոհամակարգերը: 

​​Դիտեք բացված թափուր աշխատատեղերը Ճաննախագիծ ինստիտուտում

​Ինչու՞ նախագծման համար արժե ընտրել Ճաննախագիծ ինստիտուտին: 

​Մեր ընկերությունը ճանապարհաշինության շուկայում է ավելի քան 60 տարի, և այս ամբողջ ընթացքում նախագծումը հանդիսանում է մեր հիմնական ծառայություններից մեկը: Հայաստանում չկան մարզեր կամ շրջաններ, որոնց համար մեր ինժեներական թիմը չի իրականացրել ճանապարհների և փողոցների նախագծեր, ինչպես նաև կարիք չկա նշելու ամբողջ երկիրը իրար կապող մայրուղիների մասին (օրինակ՝ Հյուսիս-Հարավ մայրուղին): 

​Մենք անընդհատ կատարելագործվում ենք և զարգացնում մեր մասնագիտական գործունեությունը. Օրինակ, նախագծերի հեղինակային հսկողության ժամանակ մեր թիմը նշումներ է կատարում բոլոր ստացված մեկնաբանությունների վերաբերյալ, և հետագա նախագծերում հաշվի է առնում ստացված տեղեկատվությունը: Բացի այդ, մեր ինժեներները կանոնավոր կերպով հետևում են ճանապարհաշինության ոլորտում տեխնոլոգիական փոփոխություններին, մեթոդաբանություններին, նոր զարգացումներին և «նոու-հաու» մոտեցմանը, ինչպես նաև կիրառում դրանք նախագծերում: Սա թույլ է տալիս մեզ պատվիրատուին հնարավորություն ընձեռել կառուցել ավելի անվտանգ, դիմացկուն, ավելի մատչելի և, միևնույն ժամանակ, ավելի որակյալ ճանապարհներ, փողոցներ և տրանսպորտային կառույցներ: