«Ճաննախագիծ» ինստիտուտի հաջողությունները բոլոր աշխատակիցների վաստակն են: Առանց նրանց փորձի և փորձագիտական խորը գիտելիքների մեր ընկերությունը չէր դառնա Հայաստանի ճանապարհատրանսպորտային արդյունաբերության առաջատարը:
Ճանապարհա-տրանսպորտային ենթակառուցվածքների արհեստական կառույցների նախագծման բաժինը «Ճաննախագիծ» ինստիտուտի նախագծման հետ կապված հիմնական ստորաբաժանումներից մեկն է: Բաժինն ունի բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ունեն տարբեր կառույցների նախագծման մեծ փորձ:
Ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքի արհեստական կառույցների կառուցման և վերակառուցման նախագծերի մշակում
Հեղեղաջրերի հաշվարկ և ջրահեռացման նախագծում
Շեպերի կայունացման հաշվարկ
Նախագծային փաստաթղթերի պատրաստում՝ շինարարության թույլտվության փաստաթղթեր ստանալու համար, որոնք ապահովում են բոլոր անհրաժեշտ նորմերի և կանոնների պահպանումը
Շինարարության բոլոր փուլերում նախագծերի իրականացման վերահսկում, ինչը երաշխավորում է որակի և ժամկետների պահպանումը
Մեր բաժինը մասնագետների թիմ է, ովքեր միշտ պատրաստ են օգնել պատվիրատուներին լուծել ցանկացած ինժեներական խնդիր: Բոլոր նախագծերը, որոնց հետ աշխատում են աշխատակիցները, բարդ ինժեներական խնդիրներ են, որոնք լուծվում են ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարական լուծումների միջոցով՝ անպայման հաշվի առնելով պատվիրատուի պահանջները և կարգավորող փաստաթղթերի և ստանդարտների համապատասխանությունը, ինչպես նաև առաջարկվող լուծումները ուսւոմնասիրվում են ծախսարդյունավետության տեսանկյունից։
հենապատեր
ջրատար խողովակներ
Հեղեղատար կոյուղի
շեպերի կայունացում
լուսավորություն
Յուրաքանչյուր նախագիծ սկսվում է տվյալների հավաքագրմամբ և պատվիրատուի պահանջների վերլուծությամբ, որից հետո մեր թիմը ձեռնամուխ է լինում հայեցակարգի մշակմանը և նախագծմանը: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում նորարարական և կայուն լուծումներին ՝ ապահովելու համար, որ յուրաքանչյուր նախագիծ համապատասխանի մեր բարձր որակի չափանիշներին և բավարարի մեր պատվիրատուի կարիքները:
Ճանապարհա-տրանսպորտային ենթակառուցվածքների տարբեր տարրերի և մասերի նախագծման մեր բաժինները ոչ միայն այն վայրն են, որտեղ ստեղծվում են նախագծերը, այլև այն վայրն է, որտեղ մեր մասնագետներն ու ինժեներները կարող են կատարելագործել իրենց արհեստը և ձեռք բերել նոր փորձ: Մենք անընդհատ վերապատրաստվում և հետևում ենք նախագծման ոլորտում վերջին միտումներին, որպեսզի լինենք առաջատար արդյունաբերության մեջ և մեր հաճախորդներին առաջարկենք առավել նորարարական և արդյունավետ լուծումներ:
Մենք հպարտ ենք մեր թիմով և մեր արդյունքներով, և դա մեր հիմնական մրցակցային առավելություններից մեկն է, և մենք կշարունակենք ներդրումներ կատարել մեր թիմում և տեխնոլոգիաներում՝ շուկայում առաջատար մնալու համար:
Մեր ընկերությունը ճանապարհաշինության շուկայում է ավելի քան 60 տարի, և այս ամբողջ ընթացքում նախագծումը հանդիսանում է մեր հիմնական ծառայություններից մեկը: Հայաստանում չկան մարզեր կամ շրջաններ, որոնց համար մեր ինժեներական թիմը չի իրականացրել ճանապարհների և փողոցների նախագծեր, ինչպես նաև կարիք չկա նշելու ամբողջ երկիրը իրար կապող մայրուղիների մասին (օրինակ՝ Հյուսիս-Հարավ մայրուղին):
Մենք անընդհատ կատարելագործվում ենք և զարգացնում մեր մասնագիտական գործունեությունը. Օրինակ, նախագծերի հեղինակային հսկողության ժամանակ մեր թիմը նշումներ է կատարում բոլոր ստացված մեկնաբանությունների վերաբերյալ, և հետագա նախագծերում հաշվի է առնում ստացված տեղեկատվությունը: Բացի այդ, մեր ինժեներները կանոնավոր կերպով հետևում են ճանապարհաշինության ոլորտում տեխնոլոգիական փոփոխություններին, մեթոդաբանություններին, նոր զարգացումներին և «նոու-հաու» մոտեցմանը, ինչպես նաև կիրառում դրանք նախագծերում: Սա թույլ է տալիս մեզ պատվիրատուին հնարավորություն ընձեռել կառուցել ավելի անվտանգ, դիմացկուն, ավելի մատչելի և, միևնույն ժամանակ, ավելի որակյալ ճանապարհներ, փողոցներ և տրանսպորտային կառույցներ:
10 MB